Ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումը
Նույնականացման քարտ չունեցող ՀՀ քաղաքացիներին ոչ բիոմետրիկ անձնագիրը տրվելու է 10 տարի վավերականության ժամկետով, 2 տարվա փոխարեն:
Ընդ որում.
- մինչև 6 տարեկան երեխաներին՝ 3 տարի ժամկետով,
- 6-16 տարեկաններին՝ 5 տարի ժամկետով,
- 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի ժամկետով,
- 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին՝ մինչև 19 տարին լրանալը:
- 19 տարին լրացած արական սեռի քաղաքացիերին՝ տարկետում ունենալու կամ բժշկական վերափորձաքննություն նշանակված լինելու դեպքում, նշված հիմքերի ժամկետով: