«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցում է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու ընտրություններին։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Արա Զաքարյանը։
Նա սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի փոխադրումների կազմակերպում և կառավարում ավտոմոբիլային տրանսպորտում ֆակուլտետում:
Մասնակցել է դասընթացների և ստացել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում։
Ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Արա Զաքարյանը 2016թ ընտրվել է Սիսիան համայնքի ավագանու անդամ, զբաղեցրել է պատասխանատու բարձր պաշտոններ մի շարք մասնավոր ընկերություններում։
Կարդացեք նաև
Մասնավորապես աշխատել է «ԱՍԲՍ» մաքսային միջնորդական կազմակերպությունում որպես աշխատակազմի ղեկավար, այնուհետ զբաղեցրել է նույն ընկերության փոխտնօրենի պաշտոնը (2012-2014թթ):
Այդ ընթացքում համատեղելով աշխատել է (2012- 2019թթ.) «Սիլ Ինշուրանս» ընկերությունում որպես վաճառքի կետի պատասխանատու:
2014թ.-ից մինչ օրս աշխատում է «Գրանդ Քենդի» ընկերությունում որպես Սիսիան-Գորիս սպասարկող բազայի տնօրեն:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ