Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է հանրային գերակա շահ ճանաչել Ախուրյան համայնքի բնակավայրերում գտնվող վերակառուցող ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ ընդհանուր 88 միավոր հողամասեր

Օգոստոս 20,2022 10:30

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 3-ի շրջանակում վերակառուցվող Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի նախագծային փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև շինարարության ընթացքում ի հայտ եկած նոր ազդակիր հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում։

Ըստ հիմնավորման՝ վերակառուցվող ճանապարհահատվածի նախնական նախագծի համաձայն՝ ճանապարհահատվածն անցնում էր Շիրակի մարզի Բենիամին համայնքում առկա հնագիտական վայրի տարածքով, որի վրա ազդեցություններից խուսափելու նպատակով վերակառուցվող ճանապարհահատվածի նախագծային փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ:

Դրա համաձայն՝ տեղափոխվել է տվյալ հատվածում նախատեսված տրանսպորտային հանգույցի վայրը, ինչի արդյունքում փոփոխվել է վերակառուցվող ճանապարհահատվածի օտարման գոտին։

Օտարման գոտու հատվածում ընդգրկվել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրում գտնվող թվով 76 միավոր հողամասերի որոշ հատվածներ՝ առանց որոնց օտարման հնարավոր չէ ծրագրի իրագործումը։ Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է հանրային գերակա շահ ճանաչել Ախուրյան համայնքի Բենիամին, Լանջիկ, Հայրենյաց, Ձորակապ, Ազատան բնակավայրերում գտնվող վերակառուցող ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ ընդհանուր 88 միավոր հողամասեր:

Վերոհիշյալ հողամասերի օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետն առաջարկվում է սահմանել 2023 թ. ապրիլի 30- ը:

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031