Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը մտադիր չէ արդյո՞ք պաշտոնանկ անել կասկածելի ճանապարհով հարստացածին․ «Ժողովուրդ»

Օգոստոս 20,2022 10:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր քաղաքականություն է որդեգրել եւ որոշել անձամբ չպատասխանել լրագրողների հարցերին: Բանն այն է, որ դեռեւս հուլիսի 20-ին «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրանից հետաքրքրվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի եւ նրա կնոջ ունեցվածքի մասին:

Վերջինս, հիշեցնենք, 2021 թվականի մայիսին 584 հազար 950 դոլարով տուն է գնել ԱՄՆ Մերիսվիլ քաղաքում: Մենք այս առիթով Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էինք՝ արդյոք տեղյակ է, որ նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալը, պետական պաշտոնում ծառայելուն զուգահեռ, բիզնես գործունեություն է ծավալել, նաեւ հետաքրքրվել՝ 584 հազար 950 դոլարով տուն գնելն արդյոք կոռուպցիայի վառ օրինակ չէ:

Վարչապետից հետաքրքրվել էինք նաեւ՝ արդյոք պատրաստվում է Բադալյանին աշխատանքից ազատել, թե ոչ: Հետաքրքիր է, որ անձամբ մեր հարցերին պատասխանելու փոխարեն Փաշինյանը գրությունն ուղարկել է հենց Բագրատ Բադալյանին, եւ վերջինս ինքնապաշտպանական է գրել. «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում եմ, որ ես բիզնեսով չեմ զբաղվում, այն հանձնել եմ հավատարմագրային կառավարման՝ համաձայն օրենսդրության, ինչի մասին նշված է նաեւ իմ հայտարարագրում»:

Բայց մեզ հետաքրքրում էր ոչ թե Բադալյանի արդարացումը, այլ հարցը՝ կոռուպցիայի օրինակ է դեպքը, թե ոչ, և ամենակարևորը՝ վարչապետը մտադիր չէ արդյոք պաշտոնանկ անել կասկածելի ճանապարհով հարստացածին: Ամեն դեպքում, հարցումը կրկին ուղարկել ենք:

Հոդվածն ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031