Տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում անհայտ անձը նռնակով մտել է Մասիսի համայնքապետարան, կրակոցներ արձակել եւ փակվել քաղաքապետի սենյակում:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը Էդգար Մարգարյանն է: Նա Մասիսի ավագանու անդամ է եղել 2016-2021 թվականներին:
Քիչ առաջ Մասիս համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրեց, որ այդ անձը վերջապես վնասազերծվել է, եւ տուժածներ չկան:
Ավելի վաղ, նա հայտնել էր, որ վերջինիս գործողությունների արդյունքում տուժածներ չկան:
Կարդացեք նաև
Ավելի ուշ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Նարեկ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ քաղաքացին ինքնասպան է եղել․ «Հայտնաբերվել է անձի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից։