Aravot.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 17-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից ստացվել են ՀՀ ԱԱԾ-ից իրենց փոխանցված օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ հուլիսի 8-ին հրշեջ փրկարարական ջոկատի կողմից արձանագրվել է Հ. Մ.-ին պատկանող 11 գլուխ մանր եղջերավոր անասունների՝ գայլերի կողմից հոշոտման դեպք, սակայն պարզվել է, որ այդ անասուններին ոչ թե գայլերն են հոշոտել, այլ դրանք սատկել են տարատեսակ հիվանդությունների պատճառով:
Ըստ նույն տեղեկությունների, Հ. Մ.-ն նախնական համաձայնության է եկել «Վարդենիս» Բ/Կ բժիշկ-մաշկաբան Գ. Մ.-ի հետ, եւ համապատասխան փոխհատուցում ստանալու նպատակով պատկան մարմիններին տեղեկացրել է, որ իբր վերոհիշյալ անասուններին հոշոտել են գայլերը: Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին: