Լարված իրավիճակ է Արարատի մարզի Մասիս քաղաքում, անհայտ անձը նռնակով մտել է Մասիսի համայնքապետարան, կրակել ոստիկանների վրա եւ փակվել փակվել է քաղաքապետի սենյակում:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Հայկ Բաղդասարյանը, իր էջում տեսանյութեր է հրապարակել դեպքի վայրից:
«Մասիսի քաղաքապետարանի շենքի հետ կապված ինչ-որ խնդիր է առաջացել; Այս պահին մի տեսակ հանգստություն է: Թե ԱԱԾ, թե ոստիկանության աշխատակիցներն ամբողջությամբ շրջափակել են այս հատվածը, դեպի քաղաքապետարան տանող ճանապարհի կենտրոնական հատվածն ամբողջովին փակ է»,- նշեց Հայկ Բաղդասարյանը:
«Քիչ առաջ Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալին տեսա՝ Նորայր Հակոբյանին, կփորձեմ իրենից ինչ-որ բան պարզել»,-ասաց ֆեյսբուքյան օգտատերը ու նշեց, որ տարածքին նաեւ շտապ օգնության մեքենաներ են մոտեցել: Հավելեց, որ համայնքի ղեկավարի երկու տեղակալներն են տեղում, դրոնով փորձում են նկարել այն տարածքը, որտեղ փակվել է անհայտ անձը: «Ըստ ականատեսների, այդ մարդու մոտ նռնակներ են եղել»,-ասաց ֆեյսբուքյան օգտատերը:
Կարդացեք նաև
Ըստ որոշ տեղեկությունների` նռնակով քաղաքացու անունը Էդվարդ Մարգարյան է, նա Մասիսի ավագանու նախկին անդամ է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ