Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանները շրջափակել են Մասիսի քաղաքապետարանի շենքը: Արձագանքելով այս փաստին՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայաստանում իրավապահ համակարգ կա՞, թե իրավապահները զբաղված են միայն կառավարության շենքում ծվարած անձի պաշտպանությամբ: Սուրմալու, Էջմիածին, Մասիս»։
Փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը հայտնել է, որ անձը որևէ պահանջ չի ներկայացրել, հավանաբար ոչ սթափ վիճակում է։ Հավելենք, որ մինչ այս պահը քաղաքացին գտնվում է քաղաքապետարանի շենքում․ նրան դեռևս չեն վնասազերծել։
Մանրամասն՝ ավելի ուշ
Կարդացեք նաև