Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղ-տելեկոմի» կողմից մատուցվող ծառայության որակի վերաբերյալ հրապարակումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

Օգոստոս 19,2022 22:50

«Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից մատուցվող կապի ծառայության որակի, ծառայության ու դրա դիմաց գանձվող վճարի անհամաչափության և ծառայության որակի պարբերական փոփոխության վերաբերյալ հայտարարությունները ստուգելու և ենթադրյալ հանցավոր դեպքերին իրավական գնահատական տալու համար ԱՀ դատախազության կողմից նախաձեռնվել է քրեադատավարական վարույթ՝ որպես առիթ ընդունելով զանգվածային լրատվամիջոցներով արված հրապարակումները: Առաջնահերթության կարգով որպես քննության առարկա է ընդունվելու Արցախի Հանրապետության շրջաններում մատուցվող ծառայության որակը:

Միաժամանակ իրազեկում ենք, որ ԱՀ քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է սահմանվում ծառայության որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու կամ այլ ձևով խաբելու համար, որը կատարվել է բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպություններում կամ անհատ ձեռնարկատերի կողմից ծառայությունների ոլորտում և որը զգալի չափի վնաս է պատճառել:

Արցախի Հանրապետության դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031