Օգոստոսի 19-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպման ընթացքում անդրադարձավ նախադպրոցական հաստատությունների հաճախող՝ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին։
«Այս տարվա սեպտեմբերից գործելու է մեկ սանի ֆինանսավորման կարգը։ Պետական բյուջեից տարեկան շուրջ 430 000 դրամի չափով գումար է հատկացվելու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մեկ երեխային։ Քանի որ խոսք գնաց այս թեմայից, պետք է նշեմ, որ ներառականության ապահովման ֆինանսական համակարգը փոխվել է։ Մենք բոլոր դպրոցներին ֆինանսավորման բանաձևով տրամադրելու ենք ֆինանսավորում 3 ուղղություններով՝ առաջինը կառուցվածքային, երկրորդը՝ մասնագիտական ծառայությունների և երրորդը՝ արդեն երեխայի տրվող անհատական կարիքների խելամիտ հարմարեցման համար»,- նշեց Անդրեասյանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ-ի