Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձորի ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Ռադիկ Հովակիմյանի եղբայրը

Օգոստոս 19,2022 19:24

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած, լոռեցի Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: Փոքրիկին անվանակոչել են եղբոր՝ Ռադիկի անունով:

Հերոսածին մայրը՝ 42-ամյա տիկին Հայարփին, ասում է, որ տղան՝ Ռադիկը մահվան 40-րդ օր երազ է եկել իրեն՝ ասել, որ վերադառնալու է:

3.4 կգ քաշով, 51 սմ հասակով փոքրիկի ծնունդն ընդունել են բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանն ու մանկաբարձ-գինեկոլոգ Արամայիս Դունամալյանը: Փոքրիկի ծնունդն ուրախացրել է ոչ միայն հարազատներին, այլեւ հիվանդանոցի ողջ անձնակազմին:

Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ տիկին Հայարփին բժշկական կենտրոն է ընդունվել օգոստոսի 11-ին: Անցնելով անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, լինելով բժիշկների հսկողության տակ, այսօր փոքրիկը ծնվել է կեսարյան հատման ճանապարհով: Այժմ թե՛մայրիկի, թե՛ նորածնի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Ավագ Ռադիկը ծառայում էր Արցախում, մի քանի ամիս էր մնացել ծառայության ավարտին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Պատերազմի 2-րդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում էր ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ հոկտեմբերի 5-ին ստացած ծանր վնասվածքների հետեւանքով մահացել:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031