Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունը Ռուբեն Մելիքյանի կնոջ՝ դատավոր Աննա Փիլոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել. Փաստինֆո

Օգոստոս 19,2022 16:51

«Փաստինֆո». Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի՝ դատավոր կնոջ նկատմամբ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել՝ սեփական նախաձեռնությամբ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետ Հայկ Սանոյանի կողմից նախարարին ներկայացված հաղորդման հիման վրա, թե ինչ ենթադրյալ խախտման մասին է խոսքը՝ դեռևս հայտնի չէ։

Ավելին, արդեն միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, որը պետք է քննվեր երեկ՝ օգոստոսի 18-ին, սակայն միջնորդության քննություն տեղի չի ունեցել. Նիստը հետաձգվել է՝ մինչև սեպտեմբերի 15-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031