Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չնայած դատարանի որոշման համաձայն՝ ՀՌՀ–ն նոր մրցույթներ է հայտարարել, բայց հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողները շարունակելու են հեռարձակումները

Օգոստոս 19,2022 15:48

Պարզաբանում հանրային մուլտիպլեքսում գործող հինգ տեսալսողական ծրագրի եթերազրկման վերաբերյալ  

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ, «ՇԱՆԹ» ՍՊ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՄՈւԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «ՇԱՐԿ» ՍՊ, «ԴԱՐ-21» ՀԵՌՈւՍՏԱԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ» ՓԲ, «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ, «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈւՍՏԱԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ» ՓԲ ընկերությունների կողմից Հանձնաժողովին ուղղված գրությանը (Հանձնաժողովի 15.01.2021 թվականի թիվ 14-Ա և 04.06.2021 թվականի թիվ 93-Ա որոշումները անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ) գործող օրենսդրության շրջանակում պաշտոնական մեկնաբանություն տալու վերաբերյալ հարցը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացնելով հարցը նշեց. ««Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության կողմից 2021 թվականին անցկացված հանրապետական և մայրաքաղաքային սլոթի մրցույթի արդյունքների բողոքարկման արդյունքում դատարանը բավարարել էր հայցի պահանջը՝ անվավեր ճանաչելով մրցույթի արդյունքները: Դատարանի որոշումից հետո հանրային մուլտիպլեքսում գործող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈւՍՏԱԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ» ՓԲ ընկերության  «Առաջինի լրատվական ալիք»-ը դադարեցրել էր իր գործունեությունը, իսկ հանրային մուլտիպլեքսում գործող հանրապետական և մայրաքաղաքային հեռուստաըկերությունները դիմել էին Հանձնաժողով՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ է լինելու մյուս Ընկերությունների հետ՝ արդյոք դադարեցվելո՞ւ է նրանց  գործողությունը և ինչպես է այն անդրադառնալու իրենց գործունեության վրա»:

Նշենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դատարանի վճիռների կատարումն ապահովելու նպատակով արդեն հայտարարել է հանրային մուլտիպլեքսի սլոթի մայրաքաղաքային և հանրապետական սփռման նոր մրցույթներ, սպառելով օրենքով իր լիազորությունների շրջանակը՝ ուղղված վճիռների կատարման ապահովմանը։

Հանձնաժողովը հաշվի առնելով հարցի հույժ կարևորությունը, որոշեց տալ պարզաբանում տարընթերցումներից խուսափելու համար:

Կից ներկայացնում ենք հեռուստաընկերությունների դիմումը և ՀՌՀ-Պարզաբանումը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031