Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննարկվել է Սևանա լճում կողակի վերականգնման գործընթացը

Օգոստոս 19,2022 14:09

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերի շրջանակում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հերթական աշխատանքային հանդիպում-քննարկումն է տեղի ունեցել։

Քննարկվել է Սևանա լճում կողակ ձկնատեսակի վերականգնման գործընթացը։

Արամ Մեյմարյան

Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ «Սևան» ազգային պարկից, ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սամվել Պիպոյանը, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանը։

✅ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սևանա լճում կողակի վերականգնման հնարավոր ձևաչափերը։ Անդրադարձ է կատարվել վերջին տարիներին ձկնատեսակի վերաբերյալ ուսումնասիրություններին և որսի դինամիկային։

✅ Կողակի պաշարի, քանակի նվազման պատճառը բնական վերարտադրության համար անհրաժեշտ վայրերի բացակայությունն է։ ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի» Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից՝ Կովկասի կենսաբազմազանության գենոֆոնդի ուսումնասիրության ծրագրի (CaBOI) շրջանակներում իրականացվում է ՀՀ տարբեր ջրային էկոհամակարգերից գենոֆոնդի ուսումնասիրություն։ Այս ծրագրի շրջանակներում Հրազդան գետի էկոհամակարգից և Սևանա լճից կողակների տեսակային պատկանելիության որոշման նպատակով կողակի նմուշներ են ուղարկվել Գերմանիա։ Արդյունքները հայտնի կլինեն մինչև տարեվերջ։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ևս մեկ անգամ փաստել է, որ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը, լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի բնականոն ներդաշնակ զարգացումը և կայուն օգտագործման ապահովումը Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ պետք է գործադրվեն բոլոր հնարավոր ջանքերը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031