Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օգոստոս 19,2022 13:36

Ուշադրություն
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված օգոստոսի 18-19-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +38․․․+40 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում և Երևանում օգոտսոսի 18-19-ին սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15 մ/վրկ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևելյան 2-5մ/վրկ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-22-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքի օգոստոսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 36.8°C (2005թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 10.9°C (1987թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.4°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031