Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավոր վարորդը մեքենան դեպի բժշկական կենտրոն վարելիս բախվել է Ford, Mercedes, BMW, VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաներին. պարզվել է Էջմիածնում կրակոցների հետևանքով մահացածի ինքնությունը. Shamshyan.com

Օգոստոս 19,2022 13:16

Shamshyan.com. Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 18-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում մահացած և վիրավոր քաղաքացիների ինքնությունը։

Պարզվել է, որ հիվանդանոց է ընդունվել Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արամ Միքայելյանը, որն ունեցել է «կրծքավանդակի առաջնային պատի հրազենային վիրավորում, աբոնալ վիճակ» ախտորոշում, և Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Առաքելյանը, որն ունեցել է «աջից անոթային գծով կույր գնդակային վիրավորում, լյարդի, աջ երիկամի, բարակ աղիների վնասում, տրավմատիկ շոկ ծանր աստիճանի» ախտորոշում։

Կարճ ժամանակ անց Ա. Միքայելյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում անհայտ անձը ​ինքնաձիգից կրակոցներ է արձակել Ա. Միքայելյանի կողմից վարած Mercedes G500 մակնիշի 10 QC 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Ա. Միքայելյանն ու նրա ուղևոր Ա. Առաքելյանը ստացել են հրազենային վնասվածքներ, իսկ կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Արդեն վիրավոր Ա. Միքայելյանը ավտոմեքենան վարել է դեպի «Վաղարշապատ» ԲԿ-ի ուղղությամբ, սակայն Գնունյանց փողոցի 14 հասցեի դիմաց բախվել է Ford, Mercedes, BMW, VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով BMW-ի վարորդ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գրիգորյանը «պարանոցի հյուսվածքների, մկանների գերձգում, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Աշտարակ» ԲԿ։

Վթարի վայրում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ, իսկ կրակոցների վայրում՝ ինքնաձիգից կրակված 1 պարկուճ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործի հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝  Գագիկ Շամշյանի  

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031