Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր մեդիա» և «Ֆրի Նյուզ» տեսալսողական ծրագրերը տուգանվել են

Օգոստոս 19,2022 13:00

Օգոստոսի 17-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո նշվեց, որ Հանձնաժողովը Օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս արձանագրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՀՈՒՍԱԲԵՐ» ընկերության կողմից՝ «Երկիր մեդիա» և «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ընկերության կողմից՝ «Ֆրի Նյուզ» տեսալսողական ծրագրերի եթերներում «Գովազդի մասին» օրենքով ամրագրված գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտման փաստեր։

Հարուցված վարչական վարույթների ընթացքում «ՀՈՒՍԱԲԵՐ» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել պարզաբանում, հայտնելով այն մասին, որ խախտումն արձանագրված ժամանակահատվածում «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրի եթերում «Երկիրն այսօր» լրատվական հաղորդաշարի տևողության երկար լինելու պատճառով ունեցել են գովազդի ժամերի խախտում, ինչի արդյունքում չեն պահպանվել գովազդի տեղադրման ժամերը (ցուցադրվել է վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդ)։

Հանձնաժողովն ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված և ներկայացրած փաստերի համադրման արդյունքում ամրագրում է, որ «Գովազդի մասին» օրենքով տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար վիճակախաղի գովազդն արգելող դրույթ է սահմանված՝ մասնավորապես՝ արգելվում է վիճակախաղի կամ ինտերնետ շահումով խաղերի գովազդը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ և 20 րոպե հետո, որը սակայն Հեռարձակողի կողմից չի պահպանվել: Արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է Հեռարձակողի կողմից իրականացված իրավախախտում և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքների դրույթներով որոշեց «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Անդրադառնալով հաջորդ հարցին նշվեց, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ընկերության կողմից որևէ պարզաբանում կամ բացատրություն չի ներկայացրել, իսկ Հանձնաժողովն ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված և ներկայացրած փաստերը՝ արձանագրում է, որ «Ֆրի Նյուզ» տեսալսողական ծրագրի եթերում «Լրատվական կիրակի» և «Ազատ լուրեր» լրատվական հաղորդումների հիմնական թողարկումները ընդհատվել են գովազդով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և  «Գովազդի մասին» օրենքների դրույթներով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031