Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ ձեւով պայքարին խանգարո՞ւմ է, որ հանրահավաքի մասին հայտարարությունը հնչեցնենք խորհրդարանի ամբիոնից. Քրիստինե Վարդանյան. «Հրապարակ»

Օգոստոս 19,2022 11:26

Իշխան Սաղաթելյանը վերջերս հայտարարել էր, որ մշակում են «Չեղարկման հռչակագիր»։ Ի՞նչ է դա նշանակում։ Այժմ մշակում են այդ «Չեղարկման հռչակագիր» կոչվող փաստաթուղթը, որի վերջնական մշակումից հետո առաջարկելու են, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, գործիչները ստորագրեն այդ փաստաթղթի տակ, որպեսզի «ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ալիեւը, Էրդողանը եւ բոլորը հասկանան՝ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է եւ որեւէ իրավական նշանակություն չունի հայ ժողովրդի համար»։ Այսպիսի հայտարարություն էր արել Իշխան Սաղաթելյանը: Նշենք, որ խոսքը ոչ թե նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է, այլ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների:

Երեկ փորձեցինք Իշխան Սաղաթելյանից այդ «չեղարկման» հռչակագրի մշակման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ ստանալ, սակայն նա անպատասխան թողեց մեր զանգերը, կուսակցության մի շարք պատգամավորներ՝ եւս: Քրիստինե Վարդանյանն էլ ասաց, թե միայն Իշխան Սաղաթելյանը կարող է այդ հռչակագրի մասին տեղեկություններ հայտնել: Մինչդեռ լուրեր են շրջանառվում, թե ընդդիմությունն այդ հռչակագրի դրույթները քննարկելու հետ կապված՝ որոշել է պարբերաբար խորհրդարանի արտահերթ նիստեր հրավիրել, իշխանություններին հայտարարություններ պարտադրել։ Կարող ենք եզրակացնել նաեւ, որ այդ պատրվակով ուզում են պարբերաբար հաճախել խորհրդարան:

Մենք զրուցել ենք ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանի հետ։

– Ինձ այդպիսի տեղեկություններ հայտնի չեն, ինչ վերաբերում է խորհրդարանում մեր աշխատանքներին, կարծում եմ՝ շատ հստակ պատասխանել ենք այդ մասին, որ խորհրդարան կգնանք միայն մեր օրակարգով, իսկ մեր օրակարգը միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

Շատ լավ, հիմա ես հարցնում եմ՝ ի՞նչ նախագծերի քննարկումը կարող է նպաստել իշխանափոխության ձեր օրակարգի իրագործմանը:

– Իշխանափոխության օրակարգին կարող է նպաստել խորհրդարանում լսում անցկացնելուց սկսած, օրինակ, մինչեւ անվստահության գործընթաց։ Մենք պետք է հասկանանք, որ այս ճգնաժամի հանգուցալուծումը լինելու է խորհրդարանում՝ վարչապետի ընտրությամբ: Եթե մարդիկ կան, որ պահանջում են՝ չպիտի գնանք խորհրդարան, ես հարց եմ տալիս՝ ինչ է, վարչապետի ընտրությանը չպիտի՞ լինենք խորհրդարանում։ Չպիտի՞, օրինակ, եթե ունենք կարեւոր հայտարարություն, ասենք՝ առաջիկա հանրահավաքի մասին հայտարարությունը, չօգտվենք խորհրդարանի հայտարարությունների ժամից, որեւէ ձեւով պայքարին խանգարո՞ւմ է, որ հանրահավաքի մասին հայտարարությունը հնչեցնենք խորհրդարանի ամբիոնից: Պատասխանելով մտահոգություններին՝ կարող եմ ասել, որ չեմ պատկերացնում խորհրդարանում այնպիսի իրավիճակ, ինչպիսին դիմադրության շարժումից առաջ էր, որովհետեւ երկրում իրավիճակ է փոխվել, կա քաղաքական ճգնաժամ, եւ վստահ եմ, որ դրա արտացոլումը երեւալու է  խորհրդարանում:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031