Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացները, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով։
Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում:
Բայց, առանց այդ գործընթացների միջով անցնելու, որը մի տեսակ «քիմիաթերապիա» է, բուժումը և ապաքինումը անհնար է։
Կարդացեք նաև
Այստեղ գլխավորը հավատի ամրապնդումն է, հայրենասիրությունը, պրոֆեսիոնալիզմը և բոլոր տեսակի տականքներից հեռու մնալը։
Դավիթ Բաբայանը միշտ եղել է ցածր ինտելեկտի ու նեղ մտահորիզոնի տեր մարդ։ Ռուսներից ավելի ռսահպատակ տեսակ, սույն թվականի փետրվարի 22 ին լինելով Եվրոպական պառլամենտում և հանդիպելով եվրոպատգամավորենրի հետ փոխանակ խոսեր Արցախի խնդիրների մասին՝ ռուսաստանի լոբբինգն էր անում, պնդելով որ սխալ են հասկանում եվրոպայում ռուսաստանին, որ ոչ մի ագրեսիվ պատերազմի կամ հաարձակման մասին խոսք լինել չի կարող․․․․ վերջում էլ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասեց, որ միայն ռուսների հետ կապրի արցածը, եթե գնացին մեր վերջը կգա․․․․ ոչ մի քաղաքակակն գործչի խոսք, ոչ մի շրջահայաց մտածելակերպի նշույլ․․․ թողնես մենակ սորոսականների ու վհուկների որսով կզբաղվի․․․ նման մարդիկ հիմա միայն ավելում ու պարտություն են բերելու, նոր մարդկանց անհրաժեշտություն կա, որ հայերի շահերը ռուսականից վեր կդասեն