Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի կառավարությունը նույնպես, ըստ երեւույթին, չդիմանալով պետգույքը յուղոտ գներով մասնավորին վաճառելու գայթակղությանը, շարունակեց «նախկինների» բռնած գործը. «Ժողովուրդ»

Օգոստոս 19,2022 10:14

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը (այժմ չի տպագրվում) 2006 թվականի նոյեմբերի 18-ի համարում «Ավանդույթի համաձայն. Հրազդանի ՋԷԿ-ն էլ տվեցին» վերտառությամբ հրապարակման մեջ գրում էր ՋԷԿ-ի վաճառքի գումարով գազի սակագինը սուբսիդավորելու մասին։ Կրկին նույն համարում ու կրկին պետական գույքի առուվաճառքի թեմային վերաբերող մեկ այլ՝ «Կրիմինալ գործարք. կթու կովը՝ կաթի գնով» վերնագրով հրապարակումը թերթը եզրափակում է հետեւյալ նախադասությամբ. «Սա ո՛չ տնտեսական, եւ ո՛չ էլ քաղաքական գործարք է: Սա կրիմինալ գործարք է, որի մեղավորներին ապագայում դատելն իրավական տեսանկյունից ոչ մի դժվարություն չի ներկայացնելու: Դատվելու են»:

Դատվողներ, իհարկե, անգամ 2018-ի իշխանափոխության ու հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո չեղան: Ավելին՝ Փաշինյանի կառավարությունը նույնպես, ըստ երեւույթին, չդիմանալով պետգույքը յուղոտ գներով մասնավորին վաճառելու գայթակղությանը, շարունակեց «նախկինների» բռնած գործը։ Օրինակ՝ այս տարվա կառավարության հունիսի 9-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ահռելի քանակությամբ պետական գույք կա, որը ոչ մի եկամուտ ու արդյունք չի բերում երկրին։ Նույն օրը կառավարությունը որոշման նախագիծ հաստատեց, որով վաճառքի հանվեց «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը՝ հարակից տարածքով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031