Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իր ՖԲ էջում կատարված գրառմամբ հորդորում է խուճապի չմատնվել.
Ուշադրություն՝ վերահսկվող կրակ։
Կարմիր գյուղ – Քռասնի ճանապարհահատվածի անտառամերձ-դաշտային տարածքում հրդեհ է բռնկվել, որը սակայն վերահսկվում է ԱԻ պետական ծառայության հրշեջ-մարտական հաշվարկների կողմից։
Հորդորում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել։