Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված այս լուսանկարում ուշադրություն գրավեց նախարարության ղեկավար կազմի կողքին (ձախից ամենաեզրինը) կանգնած երիտասարդը, որը «Հեղափոխության պահապաններ» խմբի կազմում եղել է «Հայելի» մամուլի ակումբի վրա հավկիթային արշավի մասնակիցներից մեկը: Անունը՝ Հայկ Ստեփանյան:
ԱԻՆ մամուլի խոսնակից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե նա ի՞նչ առնչություն ունի նախարարության հետ: «Հայկը մոտ մեկ ամիս է, ինչ նշանակվել է նախարարի օգնական, իսկ դրանից առաջ այլ հաստիք էր զբաղեցնում»,- եղավ պատասխանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ