Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի թիմն Իրաքի կրթության նախարարությանը փոխանցել է Ազգային դպրոցական սննդի ծրագրի սեփական փորձը

Օգոստոս 18,2022 18:23

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Իրաքի կառավարության և ՊՀԾ-ի Իրաքի գրասենյակի ներկայացուցիչներին:

Մասնավորապես, Իրաքի կրթության նախարարության ներկայացուցիչները, Իրաքի տեխնիկական հարցերով փոխնախարար պարոն Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամի հետ հանդիպել են ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար տկն․ Նաննա Սկաուին՝ քննարկելու երկու երկրներում Դպրոցական սնունդ ծրագիրը և արտակարգ իրավիճակներում դրա կայունությունն ու ճկունությունն ապահովելու էական ջանքերը:

Հանդիպման շրջանակում ՊՀԾ թիմն Իրաքի կրթության նախարարությանը և այլ շահագրգիռ կողմերին փոխանցել է Ազգային Դպրոցական Սննդի ծրագրի սեփական փորձը, ներկայացրել դրա գործառնական ասպեկտները և ազդեցությունները, որոնք ստացվել են տարիների ընթացքում տարբեր շահագրգիռ կողմերի հետ հաջող համագործակցությունների շնորհիվ:

Իրաքի կառավարությունը «Հարավ-Հարավ» եռանկյուն համագործակցության շրջանակում ճանաչողական այց է ունեցել Հայաստանի տարբեր մարզերում՝ ծանոթանալով Դպրոցական սնունդ ծրագրում Հայաստանի մեծ փորձին՝ որպես համայնքի զարգացման եզակի հարթակ և Հայաստանի պարենային ապահովության, կրթության և սնուցման տեսլականի կարևոր բաղադրիչ:

Բացի այդ, ՊՀԾ-ի թիմը Իրաքի կառավարության ներկայացուցիչների հետ ճանաչողական այցի ընթացքում հանդիպել է համայնքների և Դպրոցական սնունդ ծրագրի շահառուների հետ: Շրջայցի ընթացքում ՊՀԾ-ն ներկայացրել է տարիների ընթացքում կատարված ներդրումները, որոնք ապահովում են ծրագրի կայունությունը, նպաստում են տեղական տնտեսությանը, բարելավում են առողջությունը և նպաստում բնակչության պարենային ապահովությանը:

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագրում մասնավոր ներդրումների և դպրոցական սննդի հետ կապված այլ հարցեր:

Կողմերն ընդգծել են ՊՀԾ ծրագրերի կարևորությունը համայնքների զարգացման և մարդկանց կյանքի որակը փոխելու գործում։

Հիշեցնենք, որ ՊՀԾ-ի աջակցությամբ Տավուշի մարզում հիմնվել է ամբողջահատիկ ցորենի ալրաղաց՝ արևային կայանով: Բացի այդ, ՊՀԾ ծրագրերի շրջանակում Տավուշի 75 դպրոցների շուրջ 7100 դպրոցականներ հնարավորություն են ստացել փոխարինել սպիտակ ցորենից պատրաստված հացամթերքը ավելի սննդարար և առողջ ամբողջահատիկ հացով:

ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031