«Ազատություն». Այսօր Ադրբեջանում ինքնասպանության փորձ է կատարել 44-օրյա պատերազմի մասնակիցներից ևս մեկը։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Սամուխի շրջանային վարչակազմի շենքի առջև ինքնահրկիզման փորձ է կատարել 2020 թվականի պատերազմի մասնակից Թեբրիզ Աբդուլաևը։ Պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ դեպքից անմիջապես հետո Աբդուլաևը ծանր վիճակում տեղափոխվել է Բաքու։
«Թուրան»-ի տեղեկություններով՝ Աբդուլաևը վերջին մեկ տարվա ընթացքում ապարդյուն կերպով փորձել է պետությունից սոցիալական օգնություն ստանալ։
Սա վերջին երկու ամիսներին Ադրբեջանում տեղի ունեցած նմանատիպ երրորդ միջադեպն է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: