ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կառուցողական զրույց է ունեցել Հայաստանի ԱԳՆ ղեկավարության հետ․ «Երեւանում ՌԴ դեսպանատունը համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել, այսօր ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կառուցողական զրույց է ունեցել Հայաստանի ԱԳՆ ղեկավարության հետ, սպասում ենք պատասխանի»։
Հիշեցնենք` նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ Ռուսաստանի հասցեին արվող տեղեկատվական մեղադրանքների պատճառով։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության նոտան և կարձագանքի սահմանված կարգով։ Այս մասին ԶԼՄ-ներին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Կարդացեք նաև