Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն մարդիկ, որոնք պաշտպանել են Նիկոլին, իրենց արած քայլն են ուզում պաշտպանել». հոգեբան

Օգոստոս 18,2022 16:44

«Ամեն ինչ արվել է մարդկանց զգոնությունը բթացնելու համար: Ինչ-որ շաբլոններ են նետվել, ասենք՝ «նախկիններն են մեղավոր»: Մարդիկ ասում են՝ հա, նախկիններն են ծախել, եւ այսօր տեսնում եմ, որ շրջանառվում է մի թեզ, թե իբր նախկինները մինչեւ Սեւան ծախել են»,- «Հայելի» ակումբում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Կարինե Նալչաջյան

Նրա խոսքով. «Թշնամական պրոպագանդան շարունակում է իր գործն անել հայ մարդկանց եւ ֆեյքերի ձեռքով, հակառուսականության տարածումը եւս այդ ամենի համատեքստում է: Ես նկատել եմ՝ այն մարդիկ, որոնք պաշտպանում են Նիկոլին, իրենք իրենց են պաշտպանում, իրենց արած քայլն են ուզում պաշտպանել, վախենում են ընդունել, որ սխալվել են»:

Հոգեբանի ձեւակերպմամբ. «Մարդկանց մեծ մասը ինքնահաստատման կարիք ունի: Հաճախ ասում են, որ մեր հասարակությունը տրավմատիկ հասարակություն է, համաձայն եմ, ոնց տրավմատիկ չլինե՞ր, եթե իրեն դաժանորեն խաբել են: Եթե մենք լսենք Նիկոլի ճառերը հեղափոխության ժամանակ, դրանք իսկապես հրապուրիչ են եղել, այնպիսի ծուղակ է եղել, մարդկանց համոզել են, նրանք հայտնվել են ծուղակում: Հիմա տրամադրությունները փոխվել են:

Հասարակությունը ոչ թե վատն է, անմարդկային ու անբարոյական, այլ ուղղակի մոլորված է: Մարդիկ արդեն բախվել են իրականության հետ, բայց չգիտեն, թե ինչ անել: Ամբողջ հայությունը պետք է միավորվի, ընդ որում՝ առաջին հերթին պետք է միավորվեն էլիտաները;

Կուսակցությունները պետք է սկսեն խոսել ու այս հարցի շուրջ միավորվել, ակտիվ մտավորականությունը պետք է միավորվի, պայքարելու ջիղ ունեցողները պետք է միավորվեն: Էլիտայի հարցն է, մարդկանց առաջնորդել է պետք: Ցավոք, այսօր չկա նաեւ կանոնավոր հետազոտություն անելու հնարավորություն՝ հասարակության տրամադրությունները հասկանալու համար: Օրինակ, թե ինչ փոխվեց Սուրմալուի աղետից հետո»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031