Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Արդյոք Խանումյանը հայտնե՞լ է բնակավայրերը լքող բնակչությանը, թե ֆինանսական հատկացումները կարող են տրամադրվել պայմանով, որ չայրեն Ադրբեջանին թողնվող տները. խախտելով օրենքը՝ նա մինչ օրս չի պատասխանել հարցմանը. Արսեն Բաբայան

Օգոստոս 18,2022 15:51

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի տելեգրամյան գրառումը

Մամուլից հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Բերձոր, Աղավնո և այլ համայնքներում հանդիպել է բնակչությանն ու հորդորել, որ մինչև սահմանված ժամկետի ավարտը նրանք լքեն իրենց բնակավայրերը, քանի որ դրանք հանձնվելու են Ադրբեջանի Հանրապետությանը։ Նույն տեղեկության համաձայն՝ նախարար Խանումյանը բնակչությանը հայտնել է նաև, որ պետական միջոցների հաշվին նրանց տրամադրվելու է ֆինանսական օգնություն, սակայն պայմանով, որ վերջիններս իրենց բնակավայրերը լքելուց չեն այրի կամ վնասի Ադրբեջանի Հանրապետությանը թողնվող տները և շինությունները։

Այս առնչությամբ 10-ն օր առաջ Խանումյանին պաշտոնական հարցում եմ ուղարկել առաջադրելով հետևյալ հարցերը.

1) արդյոք ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Արցախի Հանրապետության Աղավնո, Բերձոր և այլ համայնքներում հանդիպե՞լ է բնակչությանը, որի ընթացքում նրանց հորդորե՞լ է սահմանված ժամկետում լքել իրենց բնակավայրերը,

2) արդյոք այդ հանդիպման ընթացքում նախարար Հայկ Խանումյանը բնակչությանը հայտնե՞լ է, որ այլ տարբերակ նրանք չունեն և թշնամու կողմից ֆիզիկապես չոչնչանալու համար պետք է լքեն իրենց բնակավայրերը,

3) արդյոք լքվող համայնքների բնակիչներին նախարար Խանումյանը հայտնել է, որ պետական միջոցների հաշվին նրանց տրամադրվելո՞ւ է աջակցություն, օգնություն կամ որևէ այլ հատուցում։ Եթե այո, ապա դրանք ինչ հատուցումներ կամ աջակցություններ են,

4) արդյոք նախարար Խանումյանը հայտնե՞լ է բնակչությանը, որ սույն հարցման 3-րդ կետում նշված հատկացումները կարող են տրամադրվել այն պայմանով, որ բնակավայրերը լքող բնակիչները չեն ոչնչացնի, այրի կամ վնասի թողնվող տները, շենքերը և այլ գույք։ Եթե այո, ապա խնդրում ենք հայտնել, թե ինչ իրավական հիմքով կամ ո՞ւմ կողմից է այդպիսի պահանջ սահմանվել։

Նախարար Հայկ խանումյանը խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» Արցախի Հանրապետության օրենքը՝ մինչ օրս չի պատասխանել հարցմանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031