Ազատ ոճի ըմբիշ, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը Սոֆիայում անցկացված մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում մրցանակային տեղի համար գոտեմարտել է Միացյալ Նահանգները ներկայացնող Ջեքսոբ Բրայան Սմիթի հետ եւ մեծ առավելությամբ հաղթելով 12:2 հաշվով՝ նվաճել է բրոնզե մեդալ:
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ մեդալն է Մ20 աշխարհի առաջնությունում: Ավելի վաղ Մուշեղ Մկրտչյանը 79 կգ քաշային կարգում արժանացել էր արծաթե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ