«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն Aravot.am-ի հետ զրույցում խորին ցավակցություն հայտնեց «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած հրդեհի եւ պայթյունի հետեւանքով զոհվածների հարազատներին, համբերություն՝ անհայտ կորածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում՝ վիրավորում ստացած տասնյակ քաղաքացիներին:
«Շատ բան չունեմ ասելու: Մենք դեռ շատ բան պիտի վերանայենք, վերարժեւորենք: Ամեն անգամ ինչ-որ փորձանքի ենք գալիս ու դասեր չենք քաղում: Վաղուց ժամանակն է սթափվելու: Ես հույս ունեմ, որ այն մարդիկ, որոնց անփութության պատճառով այս ամենը տեղի ունեցավ, պիտի պատժվեն: Չպատժված ցանկացած նման դեպք բերելու է նոր արհավիրքների: Իսկ դա մենք մեզ թույլ տալ չենք կարող»:
Գեւորգ Գորգիսյանը մինչեւ վերջ վստահ չէ, որ իրական պատասխանատուները կպատժվեն, սակայն, այնուամենայնիվ, հույս ունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ