Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքը կարող է առգրավել, հետագայում դատական կարգով բռնագրավել ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնողների ապրանքը. օրենսդրական փաթեթը կքննարկվի ԱԺ առաջիկա նստաշրջանում

Օգոստոս 18,2022 15:18

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված օրենսդրական փաթեթը, որով համայնքը կարող է անձանց կողմից ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքում առգրավել և հետագայում դատական կարգով բռնագրավել այն առարկաները (ապրանքը), որոնք վաճառվում են կամ օգտագործվում ծառայություն մատուցելիս։

Նշված լիազորության իրականացումը ուղղված է լինելու ոչ սանիտարական պայմաններում վաճառվող սննդամթերքի առողջապահական վտանգների բացառմանը։ Հստակ ու ապացուցված փաստ է, թե ինչպիսի վտանգներ է պարունակում փողոցային առևտուրը՝ հակահիգիենիկ միջավայր,  թունավորման վտանգ և այլն։

Այս փոփոխությամբ կլուծվի նաև ՀՀ համայնքների, մասնավորապես` Երևան քաղաքի արտաքին տեսքի խաթարման հարցը, որը նաև փողոցային առևտրի արդյունք է։ Օրենսդրական փաթեթը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031