Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությանը կոչ ենք անում սգո օրերից հետո՝ վաղն ևեթ, հրապարակայնորեն պարզաբանել իրավիճակը ռուսական կողմին և պահանջել զերծ մնալ հասարակական տրամադրությունները հավելյալ գրգռող վարքագծից». «Հանուն հանրապետության»

Օգոստոս 18,2022 14:33

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ

Առաջին անգամը չէ, երբ Հայաստանում ՌԴ դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում միջամտել Հայաստանի ներքին քաղաքականությանը, Հայաստանի փոխարեն որոշել արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որ երկրի դեսպանություններ հիմնել կամ չհիմնելը, եւ չպահանջված խորհուրդներ տալ Հայաստանի իշխանություններին եւ հասարակությանը։

Վերջին հայտարարությամբ ՌԴ դեսպանությունը փորձ է կատարում կանխորոշել Հայաստանի հանրության տրամադրությունների, հայկական մամուլի հրապարակումների ուղղվածությունը եւ թույլատրելիի շրջանակներն այն դեպքում, երբ դրա իրավունքը չունի եւ ոչ մի պարագայում, հատկապես, երբ դա ներկայացվում է որպես մտահոգություն հայ-ռուսական հարաբերությունների ապագայի վերաբերյալ։

Այսու, համարելով ՌԴ դեսպանության առաջ քաշած պահանջներն անընդունելի եւ անիրագործելի, Հայաստանի կառավարությանը կոչ ենք անում սգո օրերից հետո՝ վաղն ևեթ, հրապարակայնորեն պարզաբանել իրավիճակը ռուսական կողմին եւ պահանջել հետայսու զերծ մնալ է հասարակական տրամադրությունները հավելյալ գրգռող վարքագծից։

ՀՀ կառավարությունից պահանջում ենք գործել իրավիճակից բխող, պետությունը պատմության ճիշտ կողմում պահելու բացարձակ առաջնահերթություններով, կոնսոլիդացնել հասարակությանը, քաղաքական ուժերին՝ բոլոր քաղաքականությունների եւ անվտանգության համակարգերի ռազմավարական վերանայման բացարձակ առաջնահերթության վրա՝ հիմնված քաղաքական ուղեգիծը ձեւավորելու եւ կյանքի կոչելու շուրջ, ինչը խաղաղության, անվտանգության եւ զարգացման միակ երաշխիքն է եւ գրավականը։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031