ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների վերաբերյալ ցավակցական նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից:
«Պետական դումայի պատգամավորների եւ իմ անունից խորապես ցավակցում եմ Երեւանի առեւտրի կենտրոնի հրդեհի ողբերգական հետեւանքների համար»,- մասնավորապես ասված է Վյաչեսլավ Վոլոդինի պաշտոնական նամակում: Նա իր զորակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել հրդեհից տուժածներին:
«Խնդրում եմ զոհերի հարազատներին, անհետ կորածների ընտանիքներին փոխանցել մեր զորակցության խոսքերը»,- նշված է Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական նամակում: Նա արագ ապաքինում է մաղթել ողբերգական դեպքից տուժածներին:
ՀՀ կառավարություն
Կարդացեք նաև