«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը
Ամեն տարի արտասահմանից հայերը մոտ 2 միլիարդ դոլար են ուղարկում Հայաստան, հիմնականում իրենց հարազատներին:
Իսկ հիմնադրամներն ամենաշատը 30-40 միլիոն դոլար են հավաքում: Նույնիսկ պատերազմի ժամանակ 200 միլիոն չհասավ «Հայաստան» հիմնադրամին փոխանցած գումարը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի թվերին նայելով շատերն ասում են, թե էս ի՞նչ ազգ ենք, 200 միլիոն էլ չենք կարում հավաքել: Եկեք այլ կողմից նայենք, «էս ի՞նչ ազգ ենք, տարին ստաբիլ 2 միլիարդ դոլար ենք ուղարկում հայրենիք»:
Կարդացեք նաև
Բայց ինչո՞ւ հարազատներին ուղարկում ենք, իսկ այլ ինստիտուտներին՝ ոչ: Որովհետև այլ ինստիտուտները վստահություն չունեն: Խնդիրն էն է, որ որևէ կառույց վստահություն չունի, էդքան բան, ոչ թե «էս ինչ վատ ազգ ենք, 200 միլիոն էլ չենք կարում հավաքել»:
Հայկական կառույցների նկատմամբ համաշխարհային հայությունը տոտալ վստահության խնդիր ունի, դա է խնդիրը, ոչ թե ինչ լինում է, «էս ինչ վատ ազգ ենք»: Խնդիրը ճիշտ պետք է ձևակերպել, քանի որ դրանից է սկսվում խնդրի լուծումը: