Երբ մեր հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կայունացավ, դեպքերի քանակը նվազեց, լաբորատորիաները, ԲԿ-ները թեստերի գները նվազեցրին:
Հիմա դրանք դարձյալ բարձր են: «Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց մի քանի բժշկական կենտրոններ եւ հետաքրքրվեց, թե ինչ արժե քովիդ թեստն այժմ: Նշենք, որ ՊՇՌ թեստերը շարունակում են բարձր գնով առաջարկվել քաղաքացուն: Պարզվեց, որ դրանց գները սկսում են 6000 դրամից եւ հասնում 9000 դրամի: Օրինակ՝ բժշկական կենտրոններից մեկն առաջակում է քովիդ թեստ 9000 դրամով, մյուսը՝ 6000 դրամով:
Մեկ այլ բժշկական կենտրոնից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ քովիդ թեստ հանձնելու համար պետք վճարել 8000 դրամ, իսկ եթե Ռուսաստան մեկնելու համար է հարկավոր թեստի հանձնումը, ապա պետք է վճարել 9000 դրամ, այսինքն՝ 1000 դրամով ավելի: Ըստ այդ բժշկական կենտրոնի՝ ՌԴ մեկնելու համար հատուկ ծրագիր է անհրաժեշտ, ինչը ծախսատար է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։