Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը պատերազմում պարտությունը կապում էր արբանյակի չգոյության հետ, իսկ Հակոբ Արշակյանն՝ արդարացնում արբանյակ չունենալը կամ «ընդամենը մեկ արբանյակ ունենալու ոչ արդյունավետությունը». «Ժողովուրդ»

Օգոստոս 18,2022 10:40

Ուզում ենք հիշեցնել, թե ինչպես էր վարչապետ Փաշինյանը 44-օրյա պատերազմում պարտությունը կապում արբանյակի չգոյության հետ, իսկ նրա կաբինետի՝ այն ժամանակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ամեն գնով արդարացնում էր արբանյակ չունենալը կամ «ընդամենը մեկ արբանյակ ունենալու ոչ արդյունավետությունը»:

Այդ մասին, ի դեպ, Հակոբ Արշակյանը հայտարարել էր 44-օրյա պատերազմից ուղիղ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 26-ին, թեեւ այժմ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Արշակյանը մինչեւ այս պահն այդպես էլ չի բացատրել, թե «ընդամենը մեկ արբանյակ ունենալն» ինչպես դարձավ արդյունավետ։

Հանուն արդարության՝ փաստենք (ինչպես վերը նշել ենք), որ տիեզերքում սեփական արբանյակ ունենալու կարեւորության մասին նաեւ Նիկոլ Փաշինյանն էր բարձրաձայնում՝ համեմատություն անցկացնելով Ադրբեջանի հետ: «2017-ին Ադրբեջանը Երկրի ուղեծրում երեք արբանյակ ուներ, որից մեկը՝ հետախուզական: Այո, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ ՀՀ իշխանությունները հունական կղզիներում, եվրոպաներում ու այնտեղ, որտեղ հնարավոր էր, հողամասեր էին գնում»,- պատերազմից հետո՝ 2021-ի ապրիլի 14-ին, նեղսրտում էր Փաշինյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031