Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թքեմ ես իրանց տված փողի վրա»․ Աղավնոյի արդեն երկրորդ բնակիչն այրեց իր տունը

Օգոստոս 18,2022 09:54

Աղավնոյի արդեն 2-րդ բնակիչն այրեց իր տունը, որ այն չմնա ադրբեջանցիներին: Հիշեցնենք, որ Արցախի իշխանությունները զգուշացրել էին բնակիչներին, որ տունն այրելու դեպքում փոխհատուցում չեն ստանա։

Այս անգամ Աղավնոյում իր տունն է այրել 44-օրյա պատերազմում հերոսացած Մհեր Հայրապետյանի եղբայրը՝ Արման Հայրապետյանը։ Նրա ավագ որդին՝ Ռուդիկը նույնպես մասնակցել է 44–օրյա պատերազմին, իսկ կրտսեր որդին այժմ ծառայում է բանակում․ «Ես բոլորի մոտ էլ ասել եմ՝ ուզում են թող փոխհատուցում էդ տասը միլիոնը չտան, ինձ դա պետք չէ, ինձ պետք է իմ սրբությունը, որ էս տանն իմ կինն է քնել, ես եմ քնել, իմ էրեխեքը, թուրքը չքնի»։

Նշենք, որ ավելի վաղ Աղավնոյում իր տունն այրել էր արցախյան պատերազմի մասնակից Արամ Իսախանյանը, որի հորեղբայրն ու ընկերները զոհվել են ռազմական գործողությունների ժամանակ։ Տունն ամբողջությամբ չի այրվել։ Այժմ ԱՄՆ-ում հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ դրամահավաք են նախաձեռնել նրա համար տուն գնելու նպատակով:

Համացանցում տարածում են դրամահավաքի մասին կոչերը եւ առաջարկում միանալ «արժանապատիվ հային» օգնելու գործին:

Թե ինչպես է տունն այրում Արման Հայրապետյանը՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031