Լեհաստանում ավարտվեց ծանրամարտի մինչեւ 15 եւ մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից վերջին օրը երկամարտի 206 կգ արդյունքով 81 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Էմմա Պողոսյանը (նկարում):
Եվրոպայի առաջնությունում ավելի վաղ երկամարտի արդյունքով չեմպիոն դարձել էին նաեւ 15 տարեկանների պայքարին մասնակցած 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը՝ 236 կգ արդյունքով եւ 67 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը՝ 254 կգ, ինչպես նաեւ ավագ տարիքային խմբից 49 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկամարտի 167 կգ եւ նույն քաշային կարգում տղաներից Միքայել Չոլակյանը՝ 182 կգ:
Այստեղ ներկայացված չեն մեր ծանրորդների՝ առանձին վարժություններում նվաճած մեդալները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ