ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը
Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը տեղեկություն է հրապարակել, որ իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբն այս պահին գտնվում է հայկական ղեկավարության շտաբում եւ առաջիկա օրերին ռեպորտաժների շարք են հրապարակելու Լաչինը (Բերձորն) ու Զաբուխը (Աղավնոն) անօրինական օկուպացրած հայերի տարհանման մասին։
Հիմա Արցախի հայկական ադմինիստրացիայից կա՞ մեկը, ով կհերքի կամ կհաստատի haqqin.az-ի խմբագրի այս հայտարարությունը։
Թե՞ համազգային նվաստացումը կատարյալ լինելու համար հենց դուք եք Էյնուլային հրավիրել 21-րդ դարի հայկական գաղթը լուսաբանելու համար։