2007 թվականից օգոստոսի 17-ը Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի ավագանու որոշմամբ նշվում է Մարտունու Վերածննդի օր։
2020 թ․արցախյան պատերազմը թեև կոչված է 44-օրյա, բայց այն իրականում տևել է 45 օրացուցային օր։ Եռակողմ հայտարարությունից հետո շուրջ 14 ժամ թեժ մարտեր էին ընթանում Արցախի արևելյան ուղղությամբ, և թշնամին վերջին ճիգերն էր գործադրում գրավելու Մարտունի բերդաքաղաքն ու հարակից խոշոր բնակավայրերը։
Սակայն հայրենիքի անձնուրաց որդիների բազկի ուժի և 100-ավոր նահատակների շնորհիվ Մարտունին և շրջանի մյուս բնակավայրերը այսօր կանգուն են և հաստատակամ իրենց ընտրած ուղուն։
Օրվա առիթով շնորհավորում ենք բոլոր մարտունեցիներին և մաղթում տոկունություն, ոգու արիություն և խաղաղ ապագա հայրենի բնօրրանում։
Կարդացեք նաև
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին