Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությանը և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընդլայման ուղղությամբ առաջնային խնդիրներին և օգոստոսի 25-26-ին Ղրղզստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին։