Aravot.am-ի տեղեկություններով՝ օրերս Էրեբունու քննչական բաժնից ստացվել է գրություն, որ Երևանի թիվ 72 մսուր-մանկապարտեզում իրականացված աուդիտորական առաջադրանքի արդյունքներով արձանագրվել է, որ նշված կազմակերպության գործունեության ընթացքում թույլ են տրվել խախտումներ, միջոցների վատնում:
Համաձայն Երևանի քաղաքապետի գրության՝ Երևանի քաղաքապետարանի միջանկյալ աուդիտորական հաշվետվության և Երևան քաղաքի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի արդյունքների, պարզվել է, որ կազմակերպության նախկին գլխավոր հաշվապահը բանկերից մեկում իր անունով բացված հաշվեհամարին, բացի իր աշխատավարձից 2018-2020թթ. և 2021թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում իրեն ավել է վճարել 10.611.688 դրամ: Կատարվում է նախաքննություն: