Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանի անտառտնտեսության տնօրենը բռնացե՞լ է աշխատակիցներին․ ահազանգ ոստիկանությանը

Օգոստոս 17,2022 18:15

Ըստ ոստիկանության Aravot.am-ի աղբյուրների, օգոստոսի 12-ին «Մարդու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Խաչատրյանը զանգահարել է ոստիկանություն եւ տեղեկացրել, որ Սիսիանի անտառտնտեսության տնօրենը 7 աշխատակիցների ստիպել է դիմում գրել։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սիսիանի անտառտնտեսության մասնաճյուղի նախկին աշխատակիցներ` Շ․ Զ․-ն, Լ․ Մ-ն, Հ․Գ․–Ն, Ռ․Հ․-ն, Հ․ Գ.-ն, Դ.Ե.-ն ու Դ․ Ա.-ն դիմել են ին «Մարդու իրավունքների պաշտպան» ՀԿ-ին՝ խնդրելով իրավաբանական օգնություն՝ իրավունքները պաշտպանելու եւ տնօրենի ապօրինի գործողությունները կանխելու համար։ Տնօրենը Շ․ Զ․–ին սպառնացել է, որ հիմնարկում եթե ինքը որեւէ աշխատակցից պահանջի ազատման դիմում գրել, ապա պիտի գրեն, հակառակ դեպքում «նա իր ձեւով կազատի»։ Տնօրենի այս խոսքերը աշխատակիցները հասկացել են «իրենց նկատմամբ բռնության գործադրում, քանի որ նման վարքագիծ դրսեւորել է Ռ. Հ․–ի նկատմամբ, ինչի արդյունքում էլ իրենք ազատման դիմումներ են ներկայացրել, խուսափելով իրենց նկատմամբ նմանատիպ բռնություն գործադրելուց»:

Ոստիկանությունը բոլոր փաստաթղթերն ուղարկել է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտե՝ ընթացք տալու համար։

Հիշեցնենք, որ Սիսիանի անտառտնտեսության տնօրեն Տիգրան Համբարձումյանը Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրն է։ Վերջերս Տիգրան Համբարձումյանը հայտնի դարձավ ֆեյսբուքյան օգտատեր Մերի Տոմայանի ուղիղ եթերի տակ իր հայհոյախառն  գրառումներով։ Հետո Տիգրան Համբարձումյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «անբարոյականություն է եւ անթույլատրելի ՝ զոհվածների հարազատներին խառնել մի քանի դիտում ապահովելու համար»։

Aravot.am-ը փորձեց աշխատակիցների ազատման մասին պարզաբանում ստանալ Տիգրան Համբարձումյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Պատրաստ ենք ներկայացնել նրա տեսակետը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Տիգրան Համբարձումյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031