Yerkir.am-ը գրել էր, որ վերջերս Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկ Ալիյանին նշանակել է համալսարանի՝ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն:
Aravot.am-ը տեղեկությունը ճշտեց Ագրարային համալսարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոս Ավետիսյանից: Պարոն Ավետիսյանը հաստատեց, որ Թոռնիկն իսկապես պաշտոն է ստացել: «Օրերս նա նշանակվել է Ագրարային համալսարանի Գինու ուսումնական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար: Նախկին տնօրեն Արտակ Գաբրիելյանն էլ ազատվել է իր դիմումի համաձայն՝ զբաղվածության պատճառով»,-ասաց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գործ տվող էժանագին մարդկանց պաշտոն են տալիս, որ մյուս ծախու շները նույնպես ոգևորվեն և արժանավոր հայորդիների վրա կեղտ կպցնեն : Նժդեհը շատ դիպուկ էր գրում հայի տականքի մասին: