Բուլղարիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանն առայժմ մեկ արծաթե մեդալ ունի:
Սոֆիայի գորգում 79 կգ քաշային կարգում Մուշեղ Մկրտչյանն անցկացրել է չորս գոտեմարտ եւ նվաճել այս տարիքային խմբում աշխարհի փոխչեմպիոնի կոչումը:
Այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար կպայքարի 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, որի մրցակիցը ամերիկացի Ջեքսոն Բրայան Սմիթն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ