«Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ («Սուրմալու» առևտրի կենտրոն)-ի տնօրինությունն ու ողջ անձնակազմը խորապես ցավակցում են 14.08.2022 թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին՝ կիսելով այս ահռելի կորուստն ու անտանելի վիշտը:
Ցավով պետք է ընդունենք, որ իսկապես ողբերգություն է տեղի ունեցել, որի հանդեպ անտարբեր չի մնացել և ոչ մի գիտակից քաղաքացի:
Բոլորս էլ դժվարին օրեր ենք ապրում և պարտավոր ենք հաղթահարել այս վիշտը՝ նեցուկ դառնալով մեկս մյուսին, աջակցենք և հնարավոր ամեն բան անենք, որ գոնե մի փոքր սփոփենք անմեղ զոհերի հարազատներին և տուժած հայրենակիցներին:
Բոլոր զոհերին՝ երկնային խաղաղություն, իսկ տուժածներին սրտանց ցանկանում ենք շուտափույթ ապաքինում:
Կարդացեք նաև
Խաղաղություն, համբերություն և ուժ բոլորիս:
«Սուրմալու» առևտրի կենտրոն