Երևանում բրիտանական դեսպանատան առջև կիսով չափ իջեցվել է Միացյալ Թագավորության դրոշը՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի։
Այս դժվար պահին Բրիտանական դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հղում Հայաստանի ժողովրդին։
Օգոստոսի 14-ին Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր․ «Ցնցված և խորապես վշտացած եմ այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին լուրով։ Իմ մտքերը զոհերի և նրանց սիրելիների հետ են։ Վիրավորներին մաղթում եմ լիարժեք ու շուտափույթ ապաքինում»։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն