Sputnik Արմենիա. Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան հանդիպումներ է կազմակերպել գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիների հետ, որոնք դատապարտվել են Բաքվում։
«Այցելությունների ընթացքում պարզվել է, որ յուրաքանչյուր դատապարտյալ ապահովված է հեռախոսակապով, նամակագրության և ընտանիքի անդամների հետ շփվելու, ինչպես նաև հեռուստատեսության և լրատվամիջոցների հասանելիության, բժշկական օգնության հնարավորություն ունի»,- ասվում է Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրությունում։
Հայ իրավապաշտպանների տվյալներով՝ ադրբեջանական գերության մեջ է 80 մարդ, Բաքուն հաստատում է 38 մարդու առկայությունը։
Կարդացեք նաև