Սույն թվականի օգոստոսի 8-ին և 15-ին` յոթօրյա ժամանակային միջակայքով` երկու տարբեր անձինք` ուշ գիշերվա ժամերին խիստ կասկածելի գործողություններ են կատարել Բևեռի Խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի երևանյան բնակարանի շքամուտքի հարթակում։
Գիշերային տեսողականության համակարգով հագեցած ոչ հեշտորեն տեսանելի-կռահելի տեսախցիկը ֆիքսել է այդ գործողությունների առանձին դրվագները։
Երկու տարբեր օրերի` երկու տարբեր անձանց կողմից միևնույն վայրում` հենց Բևեռի Խորհրդի անդամի շքամուտքում` նրա դռան առջև` նման ուշ ժամի գործողությունները տրամաբանորեն չեն կարող պատահականություն լինել։ Անձանցից որևէ մեկը մուտքի բնակիչ չէ։ Որևէ մեկի գործողությունները չեն տեղավորվում պարզ բացատրությունների տրամաբանության շրջանակներում։
Մասնագետների հետ կոնսուլտացիաներից և խորհրդակցություններից հետո եկել ենք տրամաբանական ենթադրություն-եզրակացության, որ տվյալ գործողությունները ամենայն հավանականությամբ համակարգված են մեկ կենտրոնից` կրում են կազմակերպված բնույթ, բուն նպատակից բացի, թերևս, պարունակում են շեղող մանևրներ և ամենայն հավանականությամբ` նպատակաուղղված են Բևեռի Խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի դեմ հարձակում կամ մահափորձ կազմակերպելուն։
Կարդացեք նաև
Ներկայացնում ենք տեսանյութերն` առանց մոնտաժի, ինչպես նաև գործողության մասնակից անձանց կանգ-կադր լուսանկարները։
Պատկերված անձանց ճանաչողներին խնդրում ենք կապվել Ազգային-Ժողովրդավարական Բևեռի հետ` սոցիալական հարթակներով։
Ազգային ժողովրդավարական բևեռի խորհուրդ