«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ռուսաստանի ԱԳՆ նոտան իր բնույթով, ձևակերպումներով և չորությամբ աննախադեպ է: Դիվանագիտական հաղորդակցության և քաղաքական բառամթերքի ընտրության մեջ միշտ առկա է տրամադրվածության և որոշակի քաղաքական կոռեկտության, տակտի էլեմենտ:
Այս նոտայի մեջ դրանք ամբողջությամբ երկրորդ պլան են մղված և խոսում են մեկ հանգամանքի մասին: Երբ դաշնակցի հետ պաշտոնական դիվանագիտական հաղորդակցման, իսկ այս դեպքում նոտայի մեջ օգտագործվում են մեջբերում եմ որակումները՝
❗️Ցինիկ հաղորդումներ,
Կարդացեք նաև
սրբապիղծ եւ կեղծ մեղադրանքներ.
❗️Սադրանք ենք համարում քաղաքական ուժերի կողմից
❗️Զրպարտիչ հայտարարություններ
և նոտան ավարտվում է
❗️Մենք Հայաստանի իշխանություններից քայլեր ենք ակնկալում, որոնք ուղղված են այդպիսի անբարյացակամ դրսեւորումների կանխմանը.
Ենթատեքստային դիվանագիտական լեզվով սա նշանակում է մեկ բան:
ՀՀ իշխանություններ, կամ դուք չեք տիրապետում ձեր երկրում այլևս իրավիճակին, կամ ինքներդ եք հովանավորում և ինկոգնիտո ուղղորդում հակառուսականությունը: Թե առաջին, և թե երկրորդ տարբերակների որակումներում էլ առկա է մեղադրանք, որը այլևս ունի բացահայտ բնույթ խորը քաղաքական ոչ միայն ենթատեքստով, այլ նաև քաղաքական դիրքավորման փոփոխությամբ:
Որոշ քաղաքական ուժերի նկատմամբ ռուսատյացության մեղադրանքը բացարձակապես այդ ուժերին չէ ուղված այլ կոնկրետ Փաշինյանին:
P.S. Կարճ ասած՝ ռուսները շատ ուղիղ ասում են «доигрался парень»: Սա չի նշանակում, որ վերջ, ռուսները փակում են Փաշինյանի օդերը: Սա առայժմ նախազգուշական կրակոց է, որից նա (ավելի ճիշտ նրա քաղաքական գոյության շահառու կուռատորները) պետք է ենթադրություններ անեն: