Ինչպես տեղեկացանք ԱԻՆ մամլո պատասխանատու Հայկ Կոստանյանից, Գյումրու երկաթուղային կայարանում և «Շիրակ» օդանավակայանում պայթուցիկ սարքեր տեղադրված լինելու մասին ահազանգերը կեղծ են։ Որոնողական աշխատանքներից հետո պարզվել է, որ երկու ռազմավարական կառույցներում էլ պայթուցիկ սարքեր չկան։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգի հնչեցումից հետո երկու կառույցներում ու դրանց հարակից տարածքներում բավական լարված իրավիճակ էր ստեղծվել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Վիքիպեդիայից